«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս օրգանական աշխարհաքաղաքական կապը

Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս օրգանական աշխարհաքաղաքական կապը
17.05.2024 | 16:01

Ավարտվեց Մերձավոր Արևելքի առանցքային գեոտնտեսական միջոցառումը:

Այս տարի ավելի քան 50 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության կեսը, անց են կացվում ընտրություններ, որոնք կորոշեն մեր ընդհանուր ապագան և կսահմանեն համաշխարհային աշխարհաքաղաքական ռիսկերի, տնտեսական ցնցումների և համաշխարհային առևտրի ու ներդրումների ճանապարհային քարտեզը: Այս ընտրական տարին կարող է շրջադարձային կետ դառնալ ՝ համաշխարհային տնտեսությունը դուրս բերելով նոր հետագծի վրա:

Մայիսի 14-16-ը Դոհայում անցկացված Քաթարի չորրորդ տնտեսական գագաթնաժողովի օրակարգի կենտրոնում էր օրեցօր աճող աշխարհաքաղաքական անորոշությունը, գլոբալ կայուն զարգացմանը խոչընդոտող խնդիրները, աշխարհաքաղաքական դերակատարների վերադասավորումները, զինված հակամարտություններն ու դրանց ազդեցությունը տնտեսական մեգանախագծերի վրա: Սահմանվեցին խոշոր բիզնեսի ու պետական շահերի սինխրոնիզացման մարտահրավերները:

Գագաթնաժողովի օրակարգի կենտրոնում էր Պարսից ծոցի տարածաշրջանը՝ որպես գլոբալ ֆինանսական հոսքերի կարևոր հանգույց:

Երկու տարի անընդմեջ մասնակցելով Քաթարի տնտեսական գագաթնաժողովին՝ կարող եմ վստահաբար ասել, որ դրանում Հայաստանի լայն ներկայությունը հույժ անհրաժեշտ է, եթե, իհարկե, մենք նպատակ ունենք խորքային աշխատանք իրականացնելու Պարսից ծոցի երկրների ուղղությամբ: Վերջինս, ըստ իս, հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոչ միայն այդ երկրների գլոբալ ազդեցության շարունակական աճը, այլ նաև Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս օրգանական աշխարհաքաղաքական կապը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ